Մայիս 02, 2025
exclusive
5641 դիտում

Ալբերտ Ազարյանի Գավաթի խաղարկությունն այս տարի չի կայանա


Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան Գավաթի խաղարկությունն այս տարի չի կայանա:

Ինչպես Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, նման որոշում կայացվել է միջազգային չափանիշներին համապատասխան գործիքներ չունենալու պատճառով:

«Բավականին շատ հայտեր էինք ստացել Իրանից, Սիրիայից, Քաթարից, Վրաստանից, սակայն նպատակահարմար գտանք այս տարի չանցկացնել մրցաշարը: Պատճառը մեկն է՝ մենք չունենք լավ գործիքներ: Նախարարությունից խոսք են տվել, որ մինչեւ մյուս տարի այդ հարցը կլուծվի: Ազատ վարժությունների գործիքների ձեռքբերման աշխատանքներն արդեն գործընթացի մեջ են»,- ասել է Սարոյանը:

Ալբերտ Ազարյանի Գավաթի խաղարկությունը կայանում է 2005 թվականից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին