Մայիս 03, 2025
160 դիտում

Մարմնամարզիկների հաջորդ նպատակը Եվրոպայի մեդալներ նվաճելն է


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու ամփոփել իրենց ելույթներն Աշխարհի գավաթի խաղարկությունում։


Օրեր առաջ նրանք 6-րդ փուլում նվաճել էին ոսկե մեդալներ, իսկ մեծահասակների պայքարում առաջին անգամ հանդես եկած Մանուկյանը դարձել էր նաեւ բացարձակ հաղթող։

Համլետ Մանուկյան

«Շատ ուրախ ու հպարտ եմ նման հաջողության համար։ Դժվար պայքար էր, բայց կարողացա վարժությունը լավ կատարել։ Հիմա պետք է ավելի շատ աշխատեմ, ուղղեմ սխալներս, որ հաջորդ մրցաշարերում էլ հաջող հանդես գամ։ Իմ մյուս նպատակը Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալն ու վարժությունն անթերի կատարելն է»։

Արթուր Ավետիսյան

«Ուրախ եմ, որ վերջապես ոսկե մեդալ նվաճեցի Աշխարհի գավաթում։ Այնպես էր ստացվում, որ իմ սխալների պատճառով տարիներ շարունակ առաջինը չէի լինում, հիմա կարողացա։ Ինձ մոտ վարժության վերջին հատվածը լավ չի ստացվում եւ միշտ քայլ եմ անում, այս անգամ ավելի վստահ գործեցի։ Հիմա նպատակս Եվրոպայի առաջնության մեդալն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին