Մայիս 03, 2025
260 դիտում

Սերոբյան․ Շատ ուրախալի է, որ ունեցանք Աշխարհի գավաթի երկու բացարձակ հաղթող


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր ամփոփել է Աշխարհի գավաթի փուլերը։

Նրա թիմը բազմաթիվ մեդալներ է նվաճել, իսկ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձել են բացարձակ հաղթողներ։

«Առաջին անգամն էր, որ գավաթը բաղկացած էր 6 փուլից, մենք մասնակցեցինք 5-ին։ Շատ ավելի լավ ստացվեց, քան մտածում էինք։ Ես սպասում էի, որ բացարձակ գավաթը կնվաճի Արթուրը, բայց Համլետն անսպասելիորեն հաղթեց եւ ուրախացրեց մեզ։ Վերջին փուլում 6 գործիքից 3 ոսկին մենք ենք նվաճել, մեր երկրի համար սա շատ մեծ արդյունք էր։ Դժվար էր, հոգնած ենք, բայց պետք է վերականգնվենք ու պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը»,-ասել է Սերոբյանը։

Նա ընդգծել է, որ նման խիտ գրաֆիկը երիտասարդ մարմնամարզիկների համար փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է, իսկ ավագները մյուս տարվանից ոչ բոլոր փուլերին կմասնակցեն․ «Մեր երիտասարդները բազմամարտիկներ են, Հայաստանում չունենք գործիքներ, որ նրանք կարողանան փորձարկել։ Հիմա լավ փորձ են ձեռք բերել ու Եվրոպայի առաջնության ժամանակ ավելի վստահ կլինեն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին