Մայիս 03, 2025
130 դիտում

Հայ մարզիկների շաբաթվա մտքերը․ Մխիթարյանի ափսոսանքն ու Սերոբյանի ուրախությունը


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia

Լուսանկարը` Ջուլֆալակյանի արխիվից


Այս շաբաթվա ընթացքում հայ մարզիկներն աչքի ընկան տարբեր մրցաշարերում։ Հավաքել ենք նրանց արտահայտած ամենադիպուկ մտքերը։

Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` FC Inter


«Ես չորս տարի չեմ խաղացել իմ ազգային հավաքականի կազմում, բայց երբ խաղում էի, միշտ ունեցել եմ եռանդ, կիրք եւ հաղթելու կամք, քանի որ Հայաստանի նման երկրի համար հաղթելն ամեն ինչ էր։ Ակումբում լինելը մի փոքր այլ է, քանի որ դու ունես շատ արտասահմանցի խաղընկերներ եւ նրանք փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես էլ նրանց պես նույնն եմ անում եւ ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանն Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ուկրաինայում»։

Մխիթարյանը «Բարսելոնա»-ի դեմ 3։3 հաշվով ավարտված խաղից հետո

«Միգուցե ողջ կյանքում կհիշեմ այս 2-3 սանտիմետր խաղից դուրս վիճակը։ Մենք կարող էինք կարեւոր պահին առաջ անցնել հաշվի մեջ։ Հարկավոր է կենտրոնանալ պատասխան խաղի վրա եւ հուսալ, որ նման բարձր մակարդակի հանդիպում ցույց կտանք»։

Արսեն Ջուլֆալակյան

Լուսանկարը` Ջուլֆալակյանի արխիվից


«Մասնակցելու եմ Մեխիկոյում կայանալիք Պանամերիկայի առաջնությանը։ Որոշել եմ եւս մեկ անգամ մրցել, իսկ մինչ այդ ամբողջ ուշադրությունս ոսկե մեդալի վրա է լինելու: Եվս մեկ հնարավորություն ունեք գորգում ինձ տեսնելու համար, որը գուցե վերջին միջազգային մրցաշարս լինի: Ամեն ինչ կանեմ, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտն ամենաբարձր մակարդակով ներկայացնեմ»։

Հակոբ Սերոբյան

Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


«Մարմնամարզության Աշխարհի գավաթի վերջին փուլում 6 վարժությունից 3-ում ոսկե մեդալակիրներ դարձան Հայաստանի ներկայացուցիչները։ Մեզ պես երկրի համար սա գերազանց արդյունք է։  Դժվար էր, հոգնած ենք, բայց պետք է վերականգնվենք ու պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին