Մայիս 03, 2025
143 դիտում

ԵԱ․ Հայտնի է Հայաստանի մարմնամարզության հավաքականի կազմը


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Հայաստանի մարմնամարզության հավաքականը մայիսի 26-31-ը գերմանական Լայպցիգում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր ընդգրկվել են կազմում։

ԵԱ-ում հանդես կգան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը ու Գագիկ Խաչիկյանը։

«Ամսի 11-ին մեկնելու ենք Գերմանիա, որտեղ համատեղ մարզումներ ենք անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ։ Կփորձենք ամեն ինչ անել, որ լավ մասնակցենք ու կրկին ուրախացնենք մեր երկրպագուներին»,-ասել է Սերոբյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին