Հունիս 30, 2024
8681 դիտում

Բաքվում հանդես կգան երեք հայ սամբիստներ


Լուսանկարը` sambo.com


Հայաստանի սամբոյի հավաքականը հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին կմասնակցի երեք մարզիկով:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն, այնտեղ ելույթ կունենան Տիգրան Կիրակոսյանը (57 կգ), Աշոտ Դանիելյանն (90 կգ) ու Սոսե Բալասանյանը (52 կգ):

Հայաստանի հավաքականը Եվրոպական առաջին խաղերին մասնակցելու է 25 մարզիկով: Թաեքվոնդո մարզաձեւում հանդես է գալու Արման Երեմյանը, հրաձգությունում՝ Հրաչիկ Բաբայանն ու Նորայր Առաքելյանը, ձյուդոյում՝ Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանն ու Ժաննա Ստանկեւիչը:

Բռնցքամարտում հայտավորված են Արտյոմ Ալեքսանյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Սամվել Բարսեղյանը, Հովհաննես Բոչկովը եւ Նիկոլ Հարությունովը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում ելույթ կունենան Գարիկ Բարսեղյանը, Դավիթ Սաֆարյանը, Մուսա

Մուրթազալիեւը, Լեւոն Բերիանիձեն, Գրիգոր Գրիգորյանն ու Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Իսկ ահա հունահռոմեական ոճի ըմբշամարտում կպայքարեն Ռոման Ամոյանը, Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը եւ Միհրան Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին