Մայիս 24, 2025
6984 դիտում

Այսօր Շուշիում կվառվի Համահայկական խաղերի ջահը


Լուսանկարը` PAN Photo


Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին:

Համահայկական խաղերի  ջահը վառվելու է մայիսի 8-ին Շուշիում եւ Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղեւորվելու Երեւան:  Առաջին անգամ Համահայկական խաղերի ֆուտբոլի եւ վոլեյբոլի մրցումները կայանալու են Արցախում: 

«Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաեւ քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում ու Արտաշատում», - հանդիպման ժամանակ տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 2-ից 13-ը, իսկ մասնակիցները պայքարելու են 10 մարզաձեւում՝ ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմիթոն, լող, լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին