Մայիս 23, 2025
160 դիտում

Արտերկրում խաղացող ֆուտբոլիստների քանակով Հայաստանն առաջ է միայն Նիգերից եւ Բուրունդիից


Լուսանկարը` SK Slovan


Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը ներկայացրել է 100 լավագույն ֆուտբոլային ասոցիացիաների ցանկը, որոնք 2020-2025 թթ. ամենամեծ քանակությամբ ֆուտբոլիստներն են արտահանել աշխարհի 135 լիգաներ:

Առաջատարը 3020 խաղացողներով Բրազիլիան է, որն առաջ է անցել Ֆրանսիայից (2293) եւ Արգենտինայից (2171):

Հայաստանն այդ ցանկում վերջին հորիզոնականներում է ու առաջ է միայն Նիգերից եւ Բուրունդիից:

Այս մրցաշրջանում Հայաստանն արտերկրում ներկայացնում են 8 խաղացողներ՝ Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր», Իտալիա), Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա), Վահան Բիչախչյանը («Լեգիա», Լեհաստան), Արթուր Սերոբյանը («Շերիֆ», Մոլդովա), Նարեկ Գրիգորյանը («Ֆարուլ», Ռումինիա), Էդգար Փիլոյանը («Բոտեւ», Բուլղարիա), Ստյոպա Մկրտչյանն («Օսիեկ», Խորվաթիա) եւ Ուգուչուկվու Իվուն («Ռուբին», Ռուսաստան): Վերջինս թեեւ հանդես է գալիս հավաքականում, սակայն ծնվել ու ֆուտբոլային առաջին քայլերն արել է Նիգերիայում: Նա Հայաստանի քաղաքացիություն է ստացել 2023 թվականին: Ցանկում ներառված չեն այն հայ ֆուտբոլիստները, ովքեր հանդես չեն եկել Հայաստանի առաջնությունում։

5 տարիների ընթացքում՝ 2020-2025-ը արտերկրում հանդես եկող հայաստանցի ֆուտբոլիստների թիվը 13-ից հասել է 8-ի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին