Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հայտարարեց, որ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա «Ռեալ»-ից։
Լուկա Մոդրիչին ջերմ խոսքեր են հղել բազմաթիվ մարզիկներ։ Ընտրել ենք մի քանիսը, որոնք ասել են նրա նախկին ու ներկա թիմակիցներն եւ այս շաբաթվա մտքերում ներկայացնում ենք ձեզ։
Սերխիո Ռամոս

Լուսանկարը` Real Madrid
««Ռեալ»-ին հրաժեշտ է տալիս ոչ սովորական ֆուտբոլիստ, այլ հանճար, նվիրված ընկեր ու եղբայր, որը խաղը վերածել է արվեստի։ Մեկը, որի համար երկրպագուները լցնում են տրիբունաները, իսկ միլիոնավոր մարդիկ ուշադիր նայում են էկրաններին՝ չցանկանալով բաց թողնել ոչ մի վայրկյան։ Յուրահատուկ տաղանդով ու բացառիկ մարդկային որակներով, որին ես հպարտությամբ ընկեր եմ կոչում։
«Բերնաբեու»-ի լուսարձակներն այլեւս չեն լուսավորի քո դաշտ դուրս գալը, բայց անունդ ոսկե տառերով հավերժ դաջված կմնա ակումբի պատմության մեջ։ Եղբա՛յր, մենք՝ մադրիդիստաներս, միայն մեկ բառ ունենք՝ շնորհակալություն։ Թող քո կյանքի նոր շրջանը բերի միայն երջանկություն»։
Քրիշտիանու Ռոնալդու

Լուսանկարը` Real Madrid
«Լուկա՛, ամեն ինչի համար շնորհակալություն։ Մեծ ՊԱՏԻՎ էր ակումբում քեզ հետ կիսել այդքան հիշողություններ։ Մաղթում եմ քեզ հաջողություններ ապագայում»։
Կիլիան Մբապե

Լուսանկարը` Real Madrid
«Եղբայ՛ր, ես բախտ ունեցա այս մրցաշրջանում խաղալ եւ հանդերձարանը կիսել քեզ հետ։ Ես կարողացա ավելի մոտիկից տեսնել, թե իրականում ինչ է նշանակում մեծությունը։ Մինչ բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը դառնալը, դու արդեն իսկ հիանալի մարդ էիր։ Ավելի քան 10 տարի պատմություն ես կերտել աշխարհի լավագույն ակումբում ու հաղթել ամեն ինչ։ Բայց դու նվաճել ես այն, ինչն անգին է՝ աշխարհի հարգանքն ու հիացմունքը»։
Քարիմ Բենզեմա

Լուսանկարը` Real Madrid
«Շնորհակալություն, շատ շնորհակալություն քեզ։ Ինչպիսի՜ ֆուտբոլիստ։ Հավերժ համար 10»։
Ջուդ Բելինգհեմ

Լուսանկարը` Real Madrid
«Իմ տխրությունը գերազանցող միակ բանը երախտագիտությունն է, որ զգում եմ քո թիմակիցը լինելու պատիվն ունենալու համար։ Այնքա՜ն շատ հիանալի հիշողություններ խաղադաշտում եւ դրանից դուրս, որոնք ես հավերժ կպահեմ։ Քո կախարդանքը երբեք անակնկալ չի եղել։ Ամեն բան ասված է քո նվաճումների մասին, բայց քո համեստությունը, բաց լինելը եւ այն ժամանակը, որը հատկացրել ես յուրաքանչյուր մարդու, ապշեցրել են ինձ։ Դու մշտական հիշեցում ես ֆուտբոլի գեղեցկության մասին։
Եղբա՛յր, ողջ սրտով շնորհակալ եմ քեզ յուրաքանչյուր փոխանցման, դրիբլինգի, համար, բայց ինձ համար ավելի իմաստալից է ամեն մի զրույց, գրկախառնություն, ընթրիք քեզ հետ եւ քո տված յուրաքանչյուր խորհուրդ։ Հաջողություն քեզ եւ քո ընտանիքին առաջիկայում սպասվող ամեն ինչում։ Քեզ շատ եմ սիրում ու կկարոտեմ»։
Տիբո Կուրտուա

Լուսանկարը` Real Madrid
«Լուկա՛, բարեկամս, ես քեզ շատ կկարոտեմ։ Դու օրինակ ես խաղադաշտում եւ դրանից դուրս՝ թիմային, բայց նաեւ անհատական մրցանակներով։ Դու հեռանում ես որպես լեգենդ բոլոր մադրիդիստների համար։ Եվ ոչ միայն նրանց, բոլոր ֆուտբոլասերների համար։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ես եղել եմ Լուկա Մոդրիչի թիմակիցը»։
Ֆեդերիկո Վալվերդե

Լուսանկարը` Real Madrid
«Ես քեզանից սովորեցի համառություն։ Համբերելը, խոնարհությունը եւ այն, թե որքան մեծ կարող է դառնալ մարդը՝ դաշտում խոսելով։ Շնորհակալ եմ, որ յոթ տարի խաղացել եմ քո կողքին։ Շնորհակալ եմ, որ քո պատմության մի փոքրիկ մասնիկն եմ կազմել։ Բայց հատկապես շնորհակալ եմ, որ իմ մեծ մասն ես կազմել դու»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: