Մայիս 23, 2025
197 դիտում

Լայպցիգում մեկնարկում է մարմնամարզության ԵԱ-ն․ Հայաստանն 1-ին անգամ հանդես կգա թիմով


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Մայիսի 26-ին Լայպցիգում մեկնարկելու է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ընտրանին Բեռլինում համատեղ հավաք անցկացնելուց հետո այսօր մեկնում է մրցավայր։

ՀԱՕԿ-ը տեղեկացնում է, որ Հայաստանն առաջին անգամ հանդես կգա մարմնամարզության Եվրոպայի առաջնության թիմային պայքարում։ Ելույթ կունենան Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ  Գագիկ Խաչիկյանը: Վահագն Դավթյանը հայտավորված է միայն օղակներում։

Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ կլինի նաեւ խառը թիմերի պայքար։ Խառը թիմում ընդգրկված կլինեն մեկական կին ու տղամարդ։ Նրանցից յուրաքանչյուրը կմրցի երեք գործիքի վրա։ Կանայք՝ հենացատկում, ազատ վարժությունում եւ հավասարակշռության գերանում, տղամարդիկ՝  ազատ վարժությունում, զուգափայտում եւ պտտաձողում: Խառը թիմերի ձեւաչափով մարմնամարզիկներն ուժերը կչափեն նաեւ 2028-ի Օլիմպիական խաղերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին