Յսաորա Տիբուսը եւ Ռեյս Իմբոդենը ներկայացնում են Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի սուսերամարտի հավաքականները:
Նրանք երկուսն էլ բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ են նվաճել Աշխարհի, Եվրոպայի ու Պանամերիկայի առաջնություններում, դարձել Օլիմպիական խաղերի մեդալակիրներ:
Ծանոթացել են Ռիոյի խաղերի ժամանակ, սիրահարվել ու այդ ժամանակից միասին են: Իսկ ահա Տոկիոյի ՕԽ-ի ավարտից հետո Ռեյսը Փարիզում սիրելիին ամուսնության առաջարկություն է արել:
Պատվո լեգեոնի ասպետի կոչման արժանացած Տիբուսը վերջերս Կահիրեում կայացած սուսերամարտի Աշխարհի առաջնության ժամանակ դարձել է չեմպիոն: Հաջողությունը նա առաջինը կիսել է նշանածի հետ, ով եղել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբում եւ օգնել է Տիբուսին:
«Արդեն տեւական ժամանակ է մեր կյանքն անցնում է Նյու Յորք-Փարիզ ճանապարհի վրա: Կամ ԱՄՆ-ում ենք ապրում ու մարզվում, կամ էլ՝ Ֆրանսիայում: Մարզիկները եսասեր են, բայց մենք կամաց-կամաց սկսեցինք կիսվել միմյանց հաջողություններով: Որպես սուսերամարտիկներ իրար հետ աճեցինք, հասունացանք, հավատացինք միմյանց: Ամեն մեկիս հաղթանակն ու նվաճումը մյուսինս են»,-խոստովանել են նրանք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: