Փետրվար 24, 2024
2100 դիտում

Մեկ կադրում. Երբ ժպիտը բավական է երջանիկ լինելու համար


Լուսանկարը` Getty Images


2016 թվականի հուլիսի 10-ին Փարիզն ընդունեց Եվրոպայի առաջնության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականները:

Մեր «Մեկ կադրում» շարքում այս անգամ առաջարկում ենք ծանոթանալ Ռոնալդուի, նրա պարգեւած ժպիտի ու փոքրիկների անսահման երջանկության մասին:

Եզրափակիչ անցած թիմերի ֆուտբոլիստներին դաշտ ուղեկցելու համար կազմակերպիչներն ընտրել են մի խումբ երեխաների: Դրանց մեջ է եղել նաեւ 9-ամյա Զոյին, որի հետ ստադիոն է մտել Քրիշտիանու Ռոնալդուն

Լուսանկարը` Getty Images


«Չգիտեի՝ ում հետ եմ քայլելու, հետո ինձ մոտեցավ Ռոնալդուն ու բռնեց ձեռքս: Ես շատ էի ուրախացել ու հուզվել: Մեզ արգելել էին խոսել ֆուտբոլիստների հետ, միայն խնդրեցի ստորագրել շապիկիս վրա: Նա շատ լարված էր ու անընդհատ շարժվում էր»,-Զոյին պատմել է գերմանական ԶԼՄ-ին:

 

Աղջիկը նշել է, որ ստադիոն մտնելիս ինքն անսահման երջանիկ է եղել, իսկ երբ արդեն սկսվել է պաշտոնական արարողությունը, իր կողքի տղան շրջվել ու նայել է Ռոնալդուին. «Նա ժպտաց, ու մենք զարմացանք, որ արժանացել ենք այդպիսի վերաբերմունքի: Հիանալի պահ էր»:


Այնուհետեւ բոլոր երեխաները խաղին հետեւել են տրիբունաներից, իսկ Զոյին երկրպագել է Պորտուգալիային, հենց իր սիրելի ֆուտբոլիստի՝ Ռոնալդուի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին