Փետրվար 23, 2024
2291 դիտում

Մունդիալ-98-ի հետաքրքիր նկարներից մեկը. Զիդանն ու լուսանկարիչները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


1998 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն հռչակվեց Ֆրանսիայի հավաքականը:

Եզրափակչում տանտերերը 3:0 հաշվով առավելության հասան Բրազիլիայի ընտրանու նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Զինեդին Զիդանը, որը երկու գոլն էլ հեղինակեց գլխով եւ ակյունային հարվածից հետո:

Երկրորդ գնդակից հետո էլ նա, համբուրելով մարզաշապիկը, վազեց դեպի լուսանկարիչները: Մինչ տասնյակ նկարիչները ֆիքսել են Զիզուի ուրախությունը, Reuters-ի լուսանկարիչը կարողացել է ստանալ բոլորովին այլ կադր: Այն համարվել է այդ մրցաշարի ամենահետաքրքիր լուսանկարներից մեկը, քանի որ ցույց է տվել գլխավոր աստղին ու նրանով հետաքրքրված նկարիչներին:

Լուսանկարը` Reuters


«Ֆրանսիայի հավաքականը շատ ուժեղ է ու կարող է հաղթել Աշխարհի գավաթում»,-առաջնության մեկնարկից առաջ ասել էր Զիդանը:

Այդ ժամանակ շատերը կարծում էին, որ բրազիլացիները կարողանալու են հերթական անգամ չեմպիոն դառնալ, իսկ գլխավոր հերոս համարվում էր Ռոնալդոն: Սակայն այլ բան ապացուցեց Զիդանը: Նա դարձավ եզրափակչի իսկական աստղը, խփեց կարեւոր գոլեր, ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող ու գլխավերեւում պահեց այդքան ցանկալի Աշխարհի գավաթը:
 
«Խենթանալու աստիճան երջանիկ ենք, մենք Աշխարհի չեմպիոն ենք: Մեր երկրպագուներն արժանի են սրան, նրանք հիասքանչ աջակցություն ցույց տվեցին ողջ մրցաշարի ընթացքում: Ես նախկինում այդքան էլ լավ չէի կարողանում գլխով հաջող խաղալ, իսկ հիմա հիանալի աշխատեցի ու երկու գոլս էլ գլխով խփեցի»,-հաղթանակից հետո խոստովանել էր Զիդանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին