Ապրիլ 25, 2024
exclusive
2604 դիտում

Մեկ կադրում. Հայր եւ որդի Ազարյանների մարզումը


Լուսանկարը` Photolure


Ազարյանների ընտանիքում Օլիմպիական երկու չեմպիոն կա: Եթե Ալբերտ Ազարյանը ոսկե մեդալներ է շահել անհատական պայքարում, նրա որդի Էդուարդն այդ հաջողությանը հասել է թիմով՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում:

«Մեկ կադրում» շարքում այս անգամ ընտրել ենք նրանց մարզումային այս նկարը, որը տրամադրել է մեր գործընկեր Ֆոտոլուր գործակալությունը:

«Մոտ երեք տարեկան էի, երբ հայրիկը սկսեց ղեկավարել մարմնամարզության դպրոցը: Նրա հետ գնում էի դահլիճ ու կատարում առաջին քայլերս: Մի քանի տարի անց ամբողջությամբ սիրահարվեցի մարմնամարզությանը»,-մեզ հետ զրույցում խոստովանել է Էդուարդ Ազարյանը:

Սակայն նա չի մարզվել հոր մոտ, անձնական մարզիչը եղել է Վարդգես Առաքելյանը, իսկ Ալբերտ Ազարյանը որդուն օգնել է իր խորհուրդներով:

«Եթե նա մարզեր, ապա միայն երես կտար ինձ, որովհետեւ երբ մի տեղս ցավում էր, ուղարկում էր հանգստանալու, իսկ մարզիչս, ընդհակառակը, ասում էր շարունակիր աշխատել: Բայց հայրիկը գրեթե միշտ գալիս էր դահլիճ, իսկ այս նկարն էլ արվել է նման օրերից մեկի ժամանակ»,-ավելացրել է Ազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին