Ապրիլ 25, 2024
1531 դիտում

Մեկ կադրում. Ջերարդի համբույրը տեսախցիկի հետ


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլի» ամենասիրելի ու լեգենդար ֆուտբոլիստներից է ու բազում հաղթանակներ է գրանցել թիմի հետ:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում այսօր կանդրադառնանք դրանցից երկուսին, որոնք «Լիվերպուլը» տոնել է «Օլդ Թրաֆորդում», իսկ Ջերարդն աչքի է ընկել գոլը յուրահատուկ նշելով:

2009 թվական, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»՝ 1:4

Լուսանկարը` Getty Images


Այս հանդիպման ժամանակ Ջերարդը գոլ խփելուց հետո այնքան է ուրախացել, որ վազելով մոտեցել է հանդիպումը նկարահանող տեսախցիկներից մեկին ու համբուրել էկրանը:

Ռոնալդուի գոլը միակն է եղել այդ խաղում տանտերերի համար, սակայն հետո կարմիրներն իսկական գոլային հրավառություն են կազմակերպել՝ Ֆերնանդո Տորես, Սթիվեն Ջերարդ, Ֆաբիո Աուրելիո եւ Անդրեա Դոսսենա: Ահա այս ֆուտբոլիստների շնորհիվ «Լիվերպուլը» փայլուն հաղթանակ է տարել:

2014 թվական, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»՝ 0:3

Լուսանկարը` Getty Images


Համույրը տեսախցիկի հետ «Լիվերպուլի» ավագը կրկնել է հինգ տարի անց: Նշանակված 11-մետրանոցներից Ջերարդը դարձել է դուբլի հեղինակ, իսկ մեկ գոլ էլ իր հաշվին գրանցել է Լուիս Սուարեսը:

«Չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ երկու անգամն էլ այդպես վարվել: Դա պարզապես պահի ազդեցության տակ էր, ես վազեցի դեպի տեսախցիկն ու համբուրեցի այն: Այս թիմերի դիմակայությունը միշտ դիտարժան է ստացվում, այն աշխարհում ամենակարեւորներից է, անհնար է նկարագրել էմոցիաները, երբ դուրս ես գալիս խաղադաշտ: Ու հաղթել ՄՅՈւ-ին, այն էլ այսպիսի հաշիվներով, անհավանական էր: Ամեն ինչ ֆանտաստիկ էր ու իմ արտահայտած էմոցիաներն էլ՝ բնական»,-տարիներ անց խոստովանել է Ջերարդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին