Հուլիս 21, 2024
exclusive
43279 դիտում

Մեկ կադրում. 1937-ին հեռարձակված ֆուտբոլային առաջին հանդիպումը


Լուսանկարը` Gatty Images


Անգլիան ֆուտբոլային աշխարհում միշտ առաջատար դիրք է ունեցել ու կարողացել է աչքի ընկնել նորարարություններով:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքն այս անգամ պատմում է մի լուսանկարի մասին, որն արվել է հեռավոր 1937 թվականին հենց Անգլիայում:

BBC-ն (Բրիտանական հեռարձակման կորպորացիա) հեռուստատեսային հեռարձակումներ սկսել է 1936 թվականից, իսկ արդեն մեկ տարի անց առաջին անգամ այն ցույց է տվել նաեւ ֆուտբոլային հանդիպում:

1937 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնի «Հայբըրի» ստադիոնում «Արսենալի» եւ «Արսենալի» երիտասարդական թիմի միջեւ ընկերական հանդիպումը դարձել է ֆուտբոլային առաջին իրադարձությունը, որը երկրպագուները դիտել են հեռուստացույցով:

Բայց ոչ բոլոր հեռուստադիտողներն են ունեցել հնարավորություն հետեւելու այս խաղին: Ալիքները որսացել են այն բնակարաններում, որոնք տեղակայված են եղել հեռարձակման մոտ գտնվող վայրում: Ցավոք, բայց հանդիպման տեսագրությունը չի պահպանվել:

Փոխարենը կա այս լուսանկարը, որտեղ «Արսենալի» ֆուտբոլիստները «ծանոթանում են» այն տեսախցիկի հետ, որը պետք է առաջին անգամ նկարահաներ նրանց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին