Դեկտեմբեր 22, 2024
exclusive
9757 դիտում

Չիվաձե. «1982-ի հավաքականը լավագույնն էր ԽՍՀՄ պատմության մեջ»

Ալեքսանդր Չիվաձեն
Ալեքսանդր Չիվաձեն

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Մարտի 28-ին Երեւանում կկայանա նախկին ԽՍՀՄ-ի ու աշխարհի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը՝ նվիրված Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ֆուտբոլի վրացի վետերանները: Խաղի նախօրեին Մեդիամաքսը զրուցել է Թբիլիսիի «Դինամոյի» ու ԽՍՀՄ հավաքականի ավագ Ալեքսանդր Չիվաձեի  հետ: 

- Դուք՝ թբիլիսյան «Դինամոյի» մյուս խաղընկերների հետ պատրաստվում եք Երեւան ժամանել նշելու Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը: Կարո՞ղ եք ասել, ինչու էին  այդպիսի կրքերով ուղեկցվում վրացի ֆուտբոլիստների ու «Արարատի» խաղերը ԽՍՀՄ-ի առաջնությունում:

- Ավանդաբար այդպես է լինում հարեւանների միջեւ, երբ խաղադաշտում փորձում ես ապացուցել, թե ով է ավելի ուժեղ: Օրինակ՝ կատաղի պայքար էին տանում Տաշքենդի «Պախտակորը» եւ Ալմա-Աթայի «Կայրաթը»: Այնպես որ, նման սպորտային համառությանը չպետք է զարմացնի: Այլ բան է, որ խաղերից հետո մենք մրցակիցների հանդեպ հարգանքից բացի ոչինչ չէին տածում:

Երեւանում մեզ մշտապես ամենաբարձր մակարդակով էին ընդունում: Իսկ մի՞ թե կարող էր այդպես չլինել: Ես մեծացել եմ թբիլիսյան Նախալովկա շրջանում՝ «իտալական բակում», ընկերություն էի անում ռուսների, հայերի, ադրբեջանցիների, հույների հետ: Այսքան տարի է անցել մեր կարիերայի ավարտից հետո, իսկ մենք Խորենի հետ մինչ այժմ ընկերներ ենք: Նա օրերս Թբիլիսի էր եկել, մենք շատ ջերմ շփվեցինք:

Եվ եթե ինչ-ինչ կազմակերպչական խնդիրներ ինձ չխանգարեն, ես անպայման կխաղամ Երեւանում Թենգիզ Սուլաքվելիձեւի, Օթար Գաբելիայի ու Վլադիմիր Գուցաեւի հետ: Խորենը անձամբ բոլորիս հրավիրել է: 

- Ինչպե՞ս է ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին կապիտանը գնահատում Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլային վարպետությունը:

- Հովհաննիսյանը շատ խելացի ֆուտբոլիստ էր: Նրանից առաջ «Արարատում» իսկական համատեղություն էր հանդես գալիս, ես «Դինամոյում» խաղում էի 1974 թվականից ու լավ հիշում եմ երեւանյան բոլոր խաղացողներին: Հիասքանչ ֆուտբոլիստներ ՝ Մարկարովը, Անդրեասյանը, Զանազանյանը, Իշտոյանը, Բոնդարենկոն…  Բոլորին կարելի է թվարկել: Մեծագույն թիմ էր: Հետո սկսվեց սերնդափոխությունը: Եվ Խորենը գրեթե միայնակ էր իր հետեւից տանում թիմը: Նա իսկական առաջնորդ էր, լավ տեխնիկայով օժտված խաղացող, ով կարեւոր գոլեր էր խփում նաեւ ԽՍՀՄ հավաքականի համար:

Ալեքսանդր Չիվաձեն եւ Խորեն Հովհաննիսյանը վետերանների հանդիպումից առաջ Ալեքսանդր Չիվաձեն եւ Խորեն Հովհաննիսյանը վետերանների հանդիպումից առաջ

Լուսանկարը` PIA


- Կարո՞ղ էիք արդյոք ավելի լավ ելույթ ունենալ 1982 թվականի Իսպանիայում կայացած Աշխարհի առաջնությանը:

- Կարծում եմ, 1982 թվականի հավաքականը ԽՍՀՄ-ի պատմության մեջ ամենալավն էր, սակայն մեր բախտը մի փոքր չբերեց: Նախ` մեզ խանգարեցին որոշ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները՝ Լեոնիդ Բուրյակի, Վագիզ Խիդիյատուլինի, Դավիթ Կիպիանիի: Եվ, իհարկե, անհասկանալի իրավիճակ էր այն առումով, որ հավաքականը ղեկավարվում էր Կոնստանտին Բեսկով-Նոդար Ախալկացի-Վալերի Լոբանովսկի եռյակի կողմից:

- Այսօրվա հայ ֆուտբոլիստներից ու՞մ կառանձնացնեք:

- Դե իհարկե, Հենրիխ Մխիթարյանին: Ես տեսնում եմ նրա պրոֆեսիոնալ վերաբերմունքը ֆուտբոլին: Նաեւ կարելի է նշել մոսկովյան «Սպարտակի» Յուրա Մովսիսյանին:

Ալեքսանդր Չիվաձեի հետ զրուցել է Միխայիլ Վիգնանսկին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին