Հունիս 23, 2025
1719 դիտում

Մեդիամաքս-ի թիմը կրկին նվաճեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթը


Մեդիամաքսի թիմը կրկին նվաճեց ՎիվաՍելի գավաթը
Մեդիամաքսի թիմը կրկին նվաճեց ՎիվաՍելի գավաթը

Լուսանկարը` Մեդիամաքս


ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մրցաշարում Մեդիամաքս մեդիա ընկերության թիմն եզրափակչում այսօր 2-1 հաշվով հաղթեց "Լայմ” հեռուստաընկերության թիմին եւ կրկին նվաճեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթը:

Երրորդ տեղի համար խաղում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց News.am-ի թիմին:

Հաղթող թիմը գավաթից բացի ստացավ նաեւ մեդալներ եւ պատվոգիր:

Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը ստացավ թիմի լավագույն ղեկավարի մրցանակը: Մեդիամաքս-ի թիմում հանդես եկող մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը 13 գնդակով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու, իսկ Էդուարդ Հայրապետյանը` լավագույն պաշտպան:

Ավանդական մրցաշարն անցկացվում էր 6-րդ անգամ: Մեդիամաքսը 3-րդ անգամ նվաճեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթը, ընդ որում` 2-րդ տարին անընդմեջ:

Խաղերն անցկացվում էին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դահլիճում: Մրցաշարի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, կազմակերպիչը`Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին