Փետրվար 24, 2026
1310 դիտում

Խորխե Վալդանոյի գրած սցենարով Լիոնել Մեսսիի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանվում


Խորխե Վալդանոյի գրած սցենարով Լիոնել Մեսսիի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանվում
Խորխե Վալդանոյի գրած սցենարով Լիոնել Մեսսիի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանվում

Լուսանկարը` dailymail.co.uk


Իսպանացի ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիան փաստագրական ֆիլմ է նկարահանում Լիոնել Մեսսիի մասին:

Այս ֆիլմի սցենարը գրել է արգենտինական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Խորխե Վալդանոն, որը տարիներ շարունակ եղել է Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրենը:

Ֆիլմի հեղինակները փորձելու են պարզել Մեսսի ֆենոմենի գաղտնիքը, բացահայտել, թե ինչու է նա 4 տարի շարունակ տիրացել Ոսկե Գնդակ պարգեւին:

Նկարահանումներն ընթանում են Բուենոս- Այրեսում եւ Ռոսարիոյում, որտեղ ծնվել է Մեսսին:

Ֆիլմը էկրաններին կհայտնվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ:

Մեր ընտրանին