Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքը FIFA-ի ազգային հավաքականների վարկանիշային ցուցակում եւ այժմ զբաղեցնում է 38-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում է FIFA-ի պաշտոնական կայքը, սա Հայաստանի ազգային ընտրանու երբեէ գրանցած լավագույն ցուցանիշն է: Մինչեւ այս, մեր հավաքականի ամենաբարձր արդյունքը եղել է 41-րդ հորիզոնականը:
Իր ներկայիս ցուցանիշով ՀՀ ազգային հավաքականը գերազանցում է տարածաշրջանի երկրների ազգային ընտրանիներին` Վրաստանը 100-րդ տեղում է, Ադրբեջանը` 88-րդ, Թուրքիան` 40-րդ:
Վարկանիշային ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: