Փետրվար 27, 2026
65 դիտում

«Ցրվենա Զվեզդա»-ն պարտություն է կրել ու լքել Կոնֆերենցիաների լիգան


Լուսանկարը` FK Crvena zvezda


Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ցրվենա Զվեզդա»-ն ընդունել է «Լիլ»-ին ու պարտվել 0։2 հաշվով։

Առաջին դիմակայությունում հաղթանակ տոնել էր Նաիր Տիկնիզյանի թիմը՝ 1։0։ Երկու խաղերի արդյունքով «Ցրվենա Զվեզդա»-ն պարտություն է կրել ու դուրս մնացել հետագա պայքարից։

Սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչն ափսոսանք է հայտնել, որ չեն շարունակելու պայքարը։

«Մենք հնարավորություն ունեինք ավելին անելու եւ ափսոսում ենք, որ նման կերպ ավարտեցինք։ Կարող էինք ավելիին հասնել, չստացվեց։ Շնորհավորում եմ իմ խաղացողներին, նրանք պետք է հեռանան գլուխները բարձր։ Սա լավ փորձառություն էր, լավ դպրոց անցանք, որն օգտակար կլինի «Ցրվենա Զվեզդա»-ի համար»,- Ստանկովիչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Մեր ընտրանին