Փետրվար 27, 2026
52 դիտում

«Նոա»-ն 0:4 հաշվով զիջել է «ԱԶ Ալկմար»-ին ու դուրս մնացել Կոնֆերենցիաների Լիգայից


Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն Ամստերդամում 0:4 հաշվով զիջել է «ԱԶ Ալկմար»-ին ու դուրս մնացել Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկությունից:

Մրցակցի կազմում 5-րդ րոպեին արագ գոլ է խփել Ռո-Զանգելո Դալը, ապա դուբլի հեղինակ է դարձել Սվեն Մինյանսը: Վերջնական հաշիվն ավելացված ժամանակում ձեւակերպել է Իսակ Յենսենը:

Երեւանում կայացած թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով ուժեղ էր եղել «Նոա»-ն:

Մեր ընտրանին