Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն առաջին անգամ Երեւանում կմրցի հայկական ակումբի դեմ։
Նա «Լեգիա»-ի կազմում ժամանել է Երեւան, որտեղ այսօր Կոնֆերենցիաների լիգայում հանդիպելու է «Նոա»-ին։
«Ուրախ եմ, որ առիթ կա ու վերադարձել եմ տուն, հայրենիք։ Ինձ լավ եմ զգում, վնասվածքից հետո ամեն ինչ նորմալ է ու լիովին պատրաստ եմ առաջիկա հանդիպմանը։ Տեսնենք, թե այն ինչպես կընթանա»,- խաղից առաջ ասել է Բիչախչյանը։
Նա նշել է, որ վերլուծել են «Նոա»-ին, որն ունի որակյալ թիմ ու լավ ֆուտբոլիստներ։ Ըստ նրա՝ իրենց հեշտ հանդիպում չի սպասվում․ «Եկել ենք հաղթելու ու պատրաստ ենք դրան։ Հուսով ենք այս խաղով վերջ կդնենք մեր ունեցած անհաջող փուլին ու կշարժվենք առաջ»։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Լեգիա»-ն վաստակել է 3 միավոր ու այս պահի դրությամբ մոտ է մրցաշարը լքելուն։ Մինչդեռ «Նոա»-ն 4 միավորով ավելի նպաստավոր դիրքում է ու հաղթանակի դեպքում կարող է շարունակել պայքարը։ Նրանց դիմակայությունը կայանալու է այսօր, 21։45-ին։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: