Այսօր 21։45-ին Կոնֆերենցիաների լիգայում «Նոա»-ն ընդունելու է Վարշավայի «Լեգիա»-ին։
Դիմակայությունից առաջ հայկական ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է, որ իրենց մոտ լարվածություն չկա, քանի որ հունիսից այդ ճնշման տակ են ու կարողանում են հաղթահարել։
«Գիտենք, որ այս հանդիպումը հայկական ֆուտբոլի համար շատ կարեւոր է, բայց մենք կենտրոնացած ենք խաղի վրա։ Չորս տուրից հետո մենք ունենք 5 միավոր, որին արժանի ենք։ Եւս երեք միավորը պատմություն կկերտի ինչպես հայկական ֆուտբոլի, այնպես էլ մեր ակումբի համար»,-ասել է Պերկովիչը։
Նա ընդգծել է, որ «Լեգիա»-ն մեծ ակումբ է, ունի լավ թիմ, բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն վերջին շրջանում լավ արդյունքների չի հասնում։
Կոնֆերենցիաների լիգայում «Նոա»-ն 5 միավորով ընթանում է 23-րդ տեղում ու մոտ է խմբային փուլի հաղթահարմանը, իսկ «Լեագիա»-ն 3 միավորով 28-րդն է։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: