Նիոնում կայացել է Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 10-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Իտալիայի եւ Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ 10-րդ խմբի դիմակայությունները կկայանան Հայաստանում, հայտնում են ՀՖՖ-ից։
Խմբում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան A լիգայի երկրորդ փուլ, մյուսները կխաղան B լիգայի երկրորդ փուլում։ Խաղերը կկայանան 2026 թվականի նոյեմբերի 11-17-ը։




















