Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հաջորդ տարի կմասնակցի Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլին։
Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B լիգայի երկրորդ խմբում, որտեղ մրցելու է Թուրքիայի, Կոսովոյի եւ Ջիբրալթարի թիմերի հետ։
Հանդիպումները կկայանան 2026 թվականի մարտի 24-ին, 27-ին եւ 30-ին Թուրքիայում, հայտնում է ՀՖՖ-ն:



















