Այսօր երեկոյան Վաշինգթոնի Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում կայանալու է 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության վիճակահանությունը։
Արարողության ժամանակ 48 հավաքականներ բաժանված են լինելու 4-ական թիմերից բաղկացած 8 զամբյուղների։ Խաղերի ժամանակացույցը հայտնի է դառնալու դեկտեմբերի 6-ին։
ԱԱ-ն ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Այն առաջին Մունդիալն է, որին մասնակցելու է 48 հավաքական։
Վիճակահանությանը ներկա են լինելու հյուրընկալող երկրների ղեկավարները՝ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Կլաուդիա Շեյնբաումը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արարողությունը վարելու են Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը եւ հաղորդավար Սամանտա Ջոնսոնը, իսկ վիճակահանությունն անցկացնելու են Սթենլիի գավաթի քառակի հաղթող Ուեյն Գրեցկին, NBA-ի քառակի հաղթող Շաքիլ Օ'Նիլը, Սուպերբոլի 7-ակի հաղթող Թոմ Բրեդին ու անվանի բեյսբոլիստ Ահարոն Ջաջը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: