393 դիտում

Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական «Կասպի» ակումբը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Վարդան Մինասյանը բանակցություններ է վարում Ակտաուի «Կասպի» ակումբի հետ:

ASnews.kz-ը հայտնում է, որ ակումբը գլխավորելու հավանականությունը բավական մեծ է: Ավելի վաղ ԶԼՄ-ը գլխավոր մարզչի պաշտոնում նշում էին Վիկտոր Կիմիկովին:

«Կասպի»-ն հանդես է գալիս Ղազախստանի Առաջին խմբում ու մրցաշարային աղյուսակում ընթանում է առաջին տեղում: 

51-ամյա Մինասյանը 2014-2015 թթ. աշխատել է ղազախական «Տոբոլ»-ում, իսկ 2021-ին՝ «Տարազ»-ում: Մարզչի վերջին ակումբը 2023-2025 թթ. եղել է «Արարատ-Արմենիա»-ն:

Մեր ընտրանին