Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Հունգարիայից երեկ կրեց 0։1 հաշվով պարտություն։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Եղիշե Մելիքյանի թիմը վաստակել է 3 միավոր ու խմբի հետնապահն է։
Տնային խաղից հետո Հրանտ-Լեոն Ռանոսը մեկնաբանություն է տվել ՀՖՖ-ին․ «Առաջին կեսում՝ ոչ, բայց երկրորդում ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանն ու կարող էինք հավասարեցրել հաշիվը։ Ցավոք, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Մոտիվացիայի պակաս չունենք, երիտասարդ թիմ ենք, որը ցանկանում է գործել այս մակարդակին համապատասխան»։
Հայաստանի ընտրանին խմբի վերջին խաղն անցկացնելու է հոկտեմբերի 16-ին՝ մրցելով Պորտուգալիայի հավաքականի դեմ։




















