2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղերում Հայաստանի հավաքականին կօգնի Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը:
Նա առաջին անգամ է հրավիրվել հավաքական ու կմասնակցի նոյեմբերի 13-ին ու 16-ին Հունգարիայի ու Պորտուգալիայի դեմ հանդիպումներին:
Առաջին անգամ թիմի հետ մարզվելուց հետո նա խոսել է ՀՖՖ-ի հետ.
«Իմ երազանքն է եղել հանդես գալ ազգային հավաքականում: Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը երազանք էր, վաղուց էի սպասել այս պահին, ուրախ եմ, որ այն իրականացավ: Հավաքականին օգնելու համար կներդնեմ առավելագույն ուժերս:
Մարզումային առաջին օրը հիանալի էր, զգացողություններս շատ լավն են: Մելիքյանը լավ մարզիչ է ու ժամանակակից ֆուտբոլ է դավանում: Նա միշտ խաղում է հաղթանակի համար»:





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: