Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել է «Բալթիկա»-ին ու 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Երկրի չեմպիոնի կազմում միակ գոլը 3-րդ րոպեին խփել է Էդուարդ Սպերցյանը: Մրցակցի կազմում էլ 5-րդ րոպեին աչքի է ընկել Բրայան Գիլը:
«Կրասնոդար»-ը, ինչպես եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն, ունի 33 միավոր եւ առաջնության առաջատարներից մեկն է:
Սպերցյանն այսօր միանալու է Հայաստանի հավաքականին, որը երեկվանից ֆուտբոլի ակադեմիայում պատրաստվում է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Հունգարիայի ու Պորտուգալիայի դեմ հանդիպումներին:
Ավելի վաղ Եղիշե Մելիքյանը նշել է, որ այսուհետ Հայաստանի հավաքականի ավագը լինելու է Սպերցյանն ու այսպես է բացատրել իրավիճակը.
«Էդուարդ Սպերցյանը պետք է լիներ թիմի ավագը, ես խոսել եմ նրա հետ ու խոստացել, որ այս ընտրական մրցաշարի ավարտից հետո նա է երկար տարիներ լինելու թիմի ավագը, քանի որ արժանի է: Տիգրան Բարսեղյանն ինձ տեղեկացրել էր, որ այս փուլի ավարտից հետո հավաքականում կարիերան վերջացնելու է: Իսկ քանի որ հավաքականում ավանդույթներ կան ու ամենաերկար խաղացած ֆուտբոլիստն է ստանձնում ավագի թեւկապը, այն հանձնեցի Բարսեղյանին»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: