Նոյեմբեր 07, 2025
87 դիտում

«Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպայի Լիգայում 1-ին հաղթանակը տարել է «Լիլ»-ի նկատմամբ


Լուսանկարը` FK Crvena Zvezda


Երեկոյան «Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպա Լիգայում 4-րդ հանդիպումն է անցկացրել եւ սեփական հարկի տակ ընդունել ֆրանսիական «Լիլ»-ին։

Նաիր Տիկնիզյանին ու թիմակիցներին հաջողվել է հաղթել նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 85-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Մարկո Արնաուտովիչը։

Նաիր Տիկնիզյանը հիմնական կազմում է եղել ու մասնակցել է ողջ հանդիպմանը։

«Ցրվենա Զվեզդա»-ի համար դա մրցաշարում առաջին հաղթանակն էր, մինչ այդ թիմը ոչ-ոքի է խաղացել «Սելթիկ»-ի հետ ու պարտություններ կրել «Պորտու»-ից եւ «Բրագա»-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին