Այսօր երեկոյան «Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում 3-րդ հանդիպումն է անցկացնելու՝ մրցելով չեխական «Սիգմա»-ի դեմ:
Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խաղից առաջ նշել է, որ ինչպես եւ նոյեմբերին շատ ակումբներ, իրենք էլ վնասվածքների պատճառով բացակայող ֆուտբոլիստներ ունեն: Բայց մարզիչն ուրախ է, որ ընտրություն ունի եւ խաղալու հնարավորություն կտա մյուսներին:
«Կարեւոր հանդիպում է սպասվում ու շատ ջանքեր կպահանջվեն, որպեսզի կարողանանք պայքարել այդ լավ թիմի դեմ: «Սիգմա»-ն երկրի առաջնությունում մրցում է ուժեղ թիմերի դեմ, դարձել է գավաթակիր, առաջնությունում էլ կայուն է հանդես գալիս ու քիչ գոլեր բաց թողնում: Խաղին պատրաստվելիս կենտրոնացել ենք մրցակցի ուժեղ կողմերի վրա, ինչպես նաեւ վերլուծել թույլ կողմերը»,- նշել է մարզիչը:
Նա հույս ունի, որ սեփական երկրպագուների աջակցությամբ լավ մթնոլորտ կստեղծեն ու մրցակցի համար բարդ կլինի դիմակայել իրենց:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: