Հոկտեմբեր 24, 2025
185 դիտում

Համբարձումյան. Շատ կարեւոր է, որ «Նոա»-ն հավատաց իրեն ու պայքարեց


Լուսանկարը` FC Noah


Կոնֆերենցիաների Լիգայի 2-րդ տուրում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հարկի տակ 1:1 հաշվով ավարտած հանդիպումից հետո «Նոա»-ի ավագ Հովհաննես Համբարձումյանը նշել է, որ բարդ պայքար է ստացվել:



«Ուզում եմ շնորհավորել երկրպագուներին ու թիմին՝ լավ հանդիպում անցկացնելու համար: Հաղթանակի համար էինք խաղում: Շատ կարեւոր է, որ տեսնում ես թիմն առաջին րոպեից մինչեւ վերջինը հավատում է ու պայքարում: Անպարտելի լինելը լավ է, բայց խաղից խաղ ենք առաջ շարժվում ու ամեն անգամ ձգտում հաղթանակի»,- ասել է նա:

«Նոա»-ի միակ գոլը խփել է փոխարինման դուրս եկած Նարդին Մուսահուսեյնովիչը: Նա էլ նշել է, որ հավատացել ենք իրենց ուժերին ու խաղադաշտում ամեն ինչ տվել.



«Իհարկե, կարող ենք հպարտանալ այս արդյունքով, բայց մենք միշտ հաղթանակի ենք ձգտում: Շատ դժվար խաղ ստացվեց, թիմը լավ գործեց ողջ հանդիպման ընթացքում: Միշտ էլ ցանկանում եմ օգնել իմ ակումբին, հարձակվող եմ ու պիտի գոլեր խփեմ: Գրավեցի մրցակցի դարպասն ու մեկ միավոր վաստակեցինք»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին