Հոկտեմբեր 24, 2025
350 դիտում

18-ամյա Մամիկոն Խաչատրյանը Աշխարհի արծաթե մեդալակիր է


Լուսանկարը` FIG


Ջակարտայում ընթացող Աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկները շարունակում են հիացնել իրենց արդյունքներով:

Մեծահասակների ԱԱ-ում իր առաջին մեդալն է նվաճել 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը: Եզրափակչում հայ մարմնամարզիկը բարելավել է որակավորման փուլի իր արդյունքն ու վաստակել 14,600 միավոր: Դա նրան հնարավորություն է տվել կանգնել պատվոհարթակի 2-րդ աստիճանին:



Համլետ Մանուկյանը վաստակել է 14,433 միավոր ու մեդալային պայքարին խառնվել չի կարողացել, ելույթն ավարտել է 4-րդ տեղում:



Աշխարհի չեմպիոնի կոչումը Խաչատրյանի վաստակած նույն միավորների քանակով նվաճել է չինացի Հոնգ Յանմինգը, իսկ ամերիկացի Պատրիկ Հուփսը բրոնզե մեդալակիրն է:

Հոկտեմբերի 25-ին հենացատկում մեդալի համար կպայքարի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին