Հոկտեմբեր 24, 2025
44 դիտում

Նազարեթյան. Մեր հավաքականն ունակ է հաղթահարելու ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլը


Լուսանկարը` ՀՖՖ


Այսօր Հայաստանի ֆուտզալի հավաքականն իմացել է ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է հանդես գալու այս փուլում եւ B խմբում մրցելու է Լիտվայի, Չեխիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ: 

Վիճակահանության արդյունքներն ամփոփել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

«Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան: Սա ուժեղագույնների մրցաշար է: Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք: Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ հաղթահարենք խմբային փուլը: Մեր հավաքականն ունակ է լուծելու այդ խնդիրը»,- ՀՖՖ-ին ասել է նա:

Եզրափակիչ փուլն անցկացվելու է 2026 թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին