Կաունասի «Ժալգիրիս» Արենայում տեղի է ունեցել ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում ու կմրցի Լիտվայի, Չեխիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ:
16 մասնակիցները 4 խումբ են կազմել եւ փլեյ-օֆֆ են դուրս գալու յուրաքանչյուրից 2 լավագույն արդյունք ցույց տված թիմերը: Եզրափակիչ փուլն անցկացվելու է 2026 թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:
Հայաստանի հավաքականը որակավորման փուլում տարել է 5 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի գրանցել: Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավել է առաջին տեղն ու պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: