«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայում հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ հանդիպումը:
38-րդ րոպեին առաջինը հաշիվը տանտերերն են բացել, աչքի է ընկել Մոնդեյ Էտիմը, իսկ հայկական ակումբը պատասխանել է 73-րդ րոպեին Նարդին Մուսահուսեյնովիչի խփած գոլով:
Կոնֆերենցիաների Լիգայի առաջին խաղում «Նոա»-ն հաղթանակ էր տարել «Ռիյեկա»-ի նկատմամբ:
Ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ոչ-ոքիից հետո նշել է, որ լիարժեք հանդիպում են անցկացրել ու ամբողջությամբ տիրել նախաձեռնությանը։
«Մի փոքր տխուր եմ, որ մեր աշխատանքը չպսակվեց 3 միավորով, բայց չեմ կարծում, որ արժանի չէինք դրան։ Վերցնում ենք այս 1 միավորն ու առաջ շարժվում: Հպարտ եմ առաջին խաղակեսում իմ ֆուտբոլիստների ցույց տված խաղով: Շնորհակալություն երկրպագուներին, որ ամբողջ հանդիպման ընթացում մեր կողքին էին», ասել է Պերկովիչը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: