«Ինտեր»-ն այսօր Չեմպիոնների Լիգայում հյուրընկալվելու է բելգիական «Յունիոն Սեն Ժիլուազ» ակումբին:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նշել է, որ իրենց բարձրակարգ ֆուտբոլիստների շնորհիվ կարողանում են պայքարել 3 ճակատով՝ ՉԼ-ում, Իտալիայի առաջնությունում եւ գավաթում: Մարզչի կարծիքով՝ պետք է շարունակեն իրենց լավագույն տարբերակը լինել, որպեսզի բոլորում էլ մնան պայքարի մեջ:
«Երբ ասում եմ, որ ուզում ենք ողջ ճանապարհն անցնել, նկատի ունեմ՝ մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում բոլոր մրցաշարերում գլխավոր գործող անձինք մնալ: Դա է մեր նպատակը: Հիմա թիմը լի է խանդավառությամբ, բայց պետք է շարունակի նաեւ վճռական լինել: Մենք փորձառու կազմ ունենք, բայց եւ գիտակցում ենք, որ մեկ սխալը կարող է որոշիչ լինել: Լավ շրջան ենք անցկացնում, վստահ ենք մեր ուժերին եւ հուսալի ֆուտբոլ ենք ցուցադրում: Գիտենք, որ դժվար պահեր եւս սպասվում են, դրա համար էլ պիտի միասնական լինենք»,- պարզաբանել է նա:
Իսկ առաջիկա մրցակցի մասին Կիվուն ասել է, որ այն ագրեսիվ է, լավ է հարձակվում եւ պաշտպանվում՝ փորձելով մրցակցի վրա մշտապես ճնշում գործադրել.
«Այն արդեն 3 միավոր ունի, առաջին փուլում հաղթել է ՊՍՎ-ին, սակայն հետո անհաջողության է մատնվել «Նյուքասլ»-ից: Բայց այդպես կարող է պատահել ցանկացածի հետ: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ շատ ագրեսիվ ու զորեղ մրցակցի ենք հանդիպելու»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: