Հոկտեմբեր 15, 2025
369 դիտում

Մելիքյան. Կարմիր քարտը ջարդեց մեր խաղը, բայց իմ ֆուտբոլիստի սխալը իմ սխալն է


Լուսանկարը` Getty Images


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Այս անգամ Եղիշե Մելիքյանի թիմը Դուբլինում հյուրընկալվել է Իռլանդիային ու զիջել  նվազագույն հաշվով: 52-րդ րոպեից Հայաստանի ընտրանին մնացել է 10 հոգով՝ կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել Տիգրան Բարսեղյանը:


Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եղիշե Մելիքյանը ասել է հետեւյալը.

«Կարմիր քարտը ջարդեց մեր խաղը, բայց իմ ֆուտբոլիստի սխալը իմ սխալն է: Ես եմ գլխավոր մարզիչն ու խաղացողների հետ կապված ինչ պատահում է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա ու ներողություն խնդրում: 

Մեր երկրպագուներն արդյունքի էին սպասում, բայց տարբեր պատճառներով մեզ մոտ  չստացվեց: Ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմի համար:

Խաղից հետո ոչ միայն Բարսեղյանի, այլ ողջ հետ եմ թիմի խոսել: Շնորհակալություն եմ հայտնել իրենց նվիրվածության, պայքարի ու միասնության համար, ժամանակ կունենանք բացասական հարցերը վերլուծելու ու դրանց շուրջ խոսելու: Այս պահին պետք է միասին լինենք ու տղամարդավարի ընդունենք պարտությունը:

Շնորհավորում եմ մրցակցին, Իռլանդիան լավ թիմ ունի։ Հետարքիքր խաղ ստացվեց, իռլանդական ֆուտբոլին հաջողություն եմ մաղթում:

Մինչեւ կարմիր քարտը ստանալը լավ էինք պատրաստ, գիտեինք, որ մրցակիցն առաջին խաղի համեմատ փոփոխություններ կանի: Կարողանում էինք մեր պահերը ստեղծել: Վստահ էի, որ 11-ը 11-ի դեմ կարող ենք լավ գործել, բայց 10 հոգով մնալու ժամանակ չվախեցա ռիսկի դիմել ու փոխել հանդիպման սխեման: Ի դեպ՝ խաղի ընթացքում 3 անգամ այդպես եմ արել՝ ընդմիջումից ու Բարսեղյանի հեռացումից հետո: Ցանկանում էի իմ ինչ-որ բանով օգնել թիմին: 

Սա մեծ փորձ է մեզ համար, վստահ եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Կարեւորը ոգին պահենք, միասին լինենք ու նվիրված շարժվենք առաջ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին