Հոկտեմբեր 15, 2025
833 դիտում

Արյուն, կարմիր քարտ ու անպատասխանատու ավագ. Իռլանդիան հաղթեց Հայաստանին


Լուսանկարը` FAIreland

Լուսանկարը` FAIreland

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` FAIreland


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր առաջին ու այս պահի դրությամբ վերջին հանդիպումներն անցկացրել է հոկտեմբերի 14-ին։

Եթե հավաքականի մեկնարկը տրվել է 33 տարի առաջ Մոլդովայի դեմ ընկերական խաղում, ապա վերջինն ԱԱ-ի ընտրական մրցաշարում Իռլանդիայի դեմ էր։ Հայաստանի հավաքականը վերադարձել էր այն նույն «Ավիվա» մարզադաշտ, որտեղ 2011-ին չկարողացավ հաղթել տանտերերին ու դուրս գալ ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ մրցաշար։

Այս ընտրական մրցաշարում վաստակած 3 միավորը հայ ֆուտբոլիստները հենց Իռլանդիայի դեմ պայքարում են նվաճել, իսկ տանտերերի դրությունն էլ ավելի վատ էր խաղից առաջ՝ ընդամենը 1 միավոր։ 

Լուսանկարը` ՀՖՖ


Հանդիպման սկիզբն անորոշ էր թվում հետագա իրադարձությունների զարգացման առումով։ Թիմերը փոխադարձաբար տիրում էին գնդակին, կարճ փոխանցումներ անում, բայց վտանգավոր պահեր դարպասների մոտ առաջին 25 րոպեներին չկային։ Իռլանդիան սկսում էր ավելի վստահ գործել ու մի քանի անգամ Հենրի Ավագյանի դարպասի մոտ վտանգավոր պահ ստեղծեց։

Հայաստանի հավաքականի ամենավտանգավոր գրոհը 38-րդ րոպեին էր, երբ արմունկով գլխին հարված ստանալուց ու արյունահոսելուց հետո Տիգրան Բարսեղյանը գնդակով նետվեց առաջ, փոխանցում կատարեց Կամո Հովհաննիսյանին, վերջինս էլ հարվածային հարմար դիրք դուրս բերեց Էդուարդ Սպերցյանին, սակայն հարվածը շեղ էր։

Եթե առաջի կեսում շատ էին վնասվածքներով պայմանավորված դադարները, երկրորդում քարտերն էին։ Հենց սկզբում հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը չկարողացավ զսպել իրեն, գլխով հարվածեց մրցակցին ու կարմիր քարտ ստացավ՝ 52-րդ րոպեից թիմին թողնելով միայնակ։

Լուսանկարը` FAIreland


Դուբլինում կայացած երրորդ խաղում անընդմեջ Հայաստանի հավաքականը ստացավ իր կամիր քարտը։ Բարսեղյանից առաջ նման փորձ ունեցել էին Ռոման Բերեզովսկին, Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը։

Իռլանդիան հոգեբանական առավելություն ստանալով՝ ավելի մեծացրեց ճնշումը։ Ամենավտանգավոր դիրքերից մեկում Նաթան Քոլինզի մոտ տարածությունից հարվածը Ավագյանը վստահորեն հետ մղեց։ Նա էլի փրկեց հավաքականին, բայց անկասելի պահել իր դարպասը չկարողացավ։ 70-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնը գլխով հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Իռլանդիան վաստակեց 4 միավոր, Հայաստանը դեռ միայն 3-ն ունի։ Պորտուգալիան ու Հունգարիան 2:2 խաղացին ու համապատասխանաբար 10 եւ 5 միավոր ունեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին