Հոկտեմբերի 14-ին պարտություն կրել է ոչ միայն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, այլ նաեւ մինչեւ 21 ու 19 տարեկանները։
Երիտասարդական թիմը ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլում հյուրընկալվել է Իտալիային ու պարտվել 1։5 հաշվով։ Իտալացիները մեկ գոլ եւս կարող էին խփել, սակայն դիպուկ չեն իրացրել 11-մետրանոց հարվածը։ Տանտերերը խաղավարտին մնացել են 10 հոգով։
Արմեն Գյուլբուդաղյանցի սաներն ընտրական խմբում անցկացրած բոլոր խաղերում պարտվել են՝ ընդհանուր առմամբ ընդունելով 14 գոլ ու խփելով 2-ը։ Բնականաբար, հայերը խմբի հետնապահն են։ Հաջորդ հանդիպումը նրանք կանցկացնեն նոյեմբերին։
Ոչնչով հետ չեն մինում մինչեւ 19 տարեկանները։ Նրանք դուրս են մնացել Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլից։ Միշա Ջորկաեֆի սաները 12-րդ խմբում անցկացրել են 3 հանդիպում ու բոլորում էլ զիջել մրցակիցներին։ Երեկ նրանք 3 անպատասխան գնդակ են ընդունել Կոսովոյից, ավելի վաղ 7-ը Գերմանիայից, իսկ 4-ը՝ Նորվեգիայից։ Հայ ֆուտբոլիստները ոչ մի գոլ չեն հեղինակել ու 0 միավորով եզրափակել են խումբը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: