Հոկտեմբեր 15, 2025
105 դիտում

Ռոնալդուն նորից ռեկորդ է սահմանել, իսկ Հունգարիան 1 միավոր է կորզել Պորտուգալիայից


Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` MLSZ

Լուսանկարը` MLSZ


Պորտուգալիայի հավաքականը երեկոյան ԱԱ-ի ընտրական մրցաշարում հյուրընկալել է Հունգարիային ու 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:

Պորտուգալիայի հավաքականի երկու գոլն էլ խփել է Քրիշտիանու Ռոնալդուն՝ ընտրական մրցաշարերում խփած գոլերի քանակով սահմանելով ռեկորդ: Նա ԱԱ-ների ընտրական մրցաշարերում իր հաշվին արդեն 41 գնդակ ունի գրանցած, իսկ հավաքականի մարզաշապիկով՝ 143: 

Պորտուգալացին շրջանցել է 2017-ին Գվատեմալայի հավաքականի հարձակվող Կառլոս Ռուիսի ցուցանիշը՝ 39 գոլ: 

Չնայած Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշին, Հունգարիան էլ իրեն բավական լավ է դրսեւորել: Առաջինը հենց հյուրերն են հաշվի մեջ առաջ անցել՝ 8-րդ րոպեին աչքի է ընկել Աթիլա Սալայը: Ավելացված ժամանակում էլ հաշիվը հավասարեցրել է Դոմինիկ Սոբոսլայը:

Պորտուգալիան վաստակել է 10 միավոր ու F խմբի առաջատարն է, Հունգարիան ունի 5 միավոր, Իռլանդիան՝ 4, իսկ Հայաստանը 3 միավորով վերջին տեղում է:

Նոյեմբերի 13-ին Հայաստանը հյուրընկալելու է Հունգարիային, իսկ Իռլանդիան՝ Պորտուգալիային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին