Բաթումիում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։
Վերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2։2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուկրաինայի հետ։ Վաստակելով թիմային 12 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սուսաննա Գաբոյանը գրավել են 5-րդ հորիզոնականը։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Լեհաստանը։
Տղամարդկանց ընտրանին 1,5։2,5 հաշվով զիջել է Վրաստանի 2-րդ թիմին ու թիմային 9 միավորով զբաղեցրել 19-րդ տեղը։ Հայաստանը ԵԱ-ում ներկայացրել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումն ապահովել են Ուկարինայի հավաքականի շախմատիստները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: