ՀԱՀ-ի Քեյփթաունում ընթանում է Freestyle Chess-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում է 8 գրոսմայստեր։
Նրանց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, որը քառորդ եզրափակչում 3։1 հաշվով հաղթել է Հանս Նիմանին, իսկ կիսաեզրափակչում՝ Վինսենտ Կեյմերին։ Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ այսօր ուժերն է չափելու Մագնուս Կառլսենի հետ։
Հայ շախմատիստն այս տարի հավասարը չէր ունեցել Freestyle Chess-ի Լաս Վեգասի փուլում ու դարձել էր հաղթող։
Freestyle Chess Grand Slam Tour-ը Ֆիշերի շախմատի ձեւաչափով մրցաշարերի շարք է, որը բաղկացած է հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերից։ Յուրաքանչյուր մրցաշար ունենում է իր հաղթողը, իսկ տարվա վերջում ամենաշատ միավորներ հավաքած խաղացողը դառնում է ազատ ոճի շախմատի աշխարհի չեմպիոն:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: