Հոկտեմբեր 07, 2025
64 դիտում

Մուրադյանը եւ Դավիդյանը գտնում են, որ առաջիկա խաղերում կարող են հաջող գործել


Լուսանկարը` FFA


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կարեն Մուրադյանը եւ Դավիդ Դավիդյանը գտնում են, որ կարող են հաջող հանդիպումներ անցկանցել Հունգարիայի (հոկտեմբերի 11) եւ Իռլանդիայի (հոկտեմբերի 14) ընտրանիների դեմ։

«Երկուսն էլ արտագնա է լինելու։ Շատ դժվար խաղեր են սպասվում, բայց պետք է հավատով մոտենալ դրանց եւ արդյունքի հասնելու համար ներդնել ամբողջ ուժը։ Ունենք լավ ֆուտբոլիստներ, ովքեր ճիշտ մոտեցման, անմնացորդ նվիրումի ու հավատի շնորհիվ կարող են շատ բաների հասնել»,- ՀՖՖ-ին ասել է Կարեն Մուրադյանը։ 

«Աշխատել եմ Եղիշե Մելիքյանի հետ, որը հավակնոտ մասնագետ է, պարզապես նրան ժամանակ է պետք թիմին ավելի համախմբված դարձնելու համար։ Նա ֆուտբոլիստներին զգում է ու գիտի՝ ով ինչ կարողություն ունի, ինչպես է պետք շտկել թերությունները։ 

Մրցակիցների մասին կասեմ, որ նրանք բարդ են, բայց բոլորի դեմ էլ կարող ենք խաղալ մեր ֆուտբոլը եւ հաջողել»,- սրանք էլ Դավիդ Դավիդյանի խոսքերն են։

Հայաստանի ընտրանին ԱԱ-ի ընտրական փուլի F խմբում 3 միավորով ընթանում է 2-րդ տեղում, Հունգարիան եւ Իռլանդիան ունեն 1-ական միավոր, իսկ խումբը 6 միավորով գլխավորում է Պորտուգալիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին