Սեպտեմբեր 10, 2025
97 դիտում

Դրամատիկ խաղում Պորտուգալիան հաղթանակ է կորզել Հունգարիայից


Լուսանկարը` Seleções de Portugal


Ավարտվեցին Աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի առաջին շրջանի հանդիպումները։


Պորտուգալիայի ընտրանին հյուրընկալվել է Հունգարիային ու բավական դրամատիկ դիմակայություն ծավալել։ Առաջինը հենց տանտերերն են բացել հաշիվը, սակայն հետագայում հյուրերը կարողացել են վերականգնել տարբերությունը։

Հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով, հերթական երեք միավորն իրենց օգտին գրանցել են պորտուգալացիները։

Պորտուգալիան 6 միավորով գլխավորում է F խումբը, Հայաստանը 3 միավորով 2-րդն է, Հունգարիան եւ Իռլանդիան իրենց ակտիվում ունեն մեկական միավոր։ Հավաքականները մյուս հանդիպումներն անցկացնելու են հոկտեմբերին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին