Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Իռլանդիային (2:1) սեփական հարկի տակ կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն Արթուր Սերոբյանի խփած գեղեցիկ գոլը մրցավարը VAR համակարգով դիտելուց հետո չեղարկեց:
Ֆուտբոլիստը պատմել է այդ դրվագի ու ընտրական մրցաշարում Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ անցկացրած երկու տարբեր խաղերի մասին:
«Չէի սպասում, որ իմ գոլը չեն հաշվի, բայց ինքս էլ նայեցի այդ դրվագն ու կարծում եմ՝ մի քիչ խաղից դուրս վիճակ է եղել:
Իռլանդիայի դեմ շատ լավ հանդիպում ստացվեց, դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար: Պորտուգալիայից կրած պարտությունը շատ ծանր էր, բոլորս էլ գիտակցում էինք, որ սեփական հարկի տակ 0:5 հաշիվը շատ խոշոր է, ինչքան էլ մրցակիցն ուժեղ է:
Այդ պարտությունից հետո շատ լավ էինք պատրաստվել ու տրամադրվել, որ ուրախացնենք մեր երկրպագուներին, ինչն էլ ստացվեց:
Փոխարինման դուրս բերելիս Եղիշե Մելիքյանն ինձ ասաց, որ պետք է 100 տոկոսով նվիրվեմ ու լավ գործեմ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ժամանակ, որպեսզի առավելագույնս օգնեմ թիմին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: