Սեպտեմբեր 10, 2025
102 դիտում

Կամո Հովհաննիսյանը հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած 5-րդ ֆուտբոլիստն է


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հավաքականում յուրահատուկ ցուցանիշ է գրանցել:

Նա ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Իռլանդիայի դեմ իր 90-րդ հանդիպումն է անցկացրել հավաքականում: Հովհաննիսյանն այդ արդյունքով 5-րդ ֆուտբոլիստն է ու զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանին (95), Ռոման Բերեզովսկուն (94) եւ Վարազդատ Հարոյանին (92): 

32-ամյա պաշտպանը նորամուտն ազգային թիմում նշել է 2012 թվականին փետրվարի 28-ին Սերբիայի դեմ ընկերական խաղում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին