Սեպտեմբեր 02, 2025
151 դիտում

Էդուարդ Սպերցյան. Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների Լիգայում


Լուսանկարը` FC Krasnodar


Բոլոր մրցակիցները «Կրասնոդար»-ի դեմ են գործում ու չեն հարգում նրան, գտնում է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Նրա թիմը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում 1:1 հաշվով է խաղացել ԲԿՄԱ-ի դեմ: «Նախորդ տարի եւս այդպես էր, մրցավարներն ու մրցակիցները մեր դեմ էին»,- matchtv.ru-ին ասել է նա:

Սպերցյանը խոսել է նաեւ իր չկայացած տեղափոխության մասին ու խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում: 

«Ես սիրում եմ ֆուտբոլը եւ մոտիվացիաս ոչ մի տեղ էլ չի անհետացել: Տեսնենք ապագան ինչպես կդասավորվի: Ինձ ցանկացած առաջնություն էլ հետաքրքիր է: Ուզում եմ ելույթ ունենալ եվրագավաթներում: «Սաութհեմփթոն»-ը լավ եւ ուժեղ թիմ է, բոլորն էլ այդ մասին գիտեն: Տեղափոխության համար շատ հանգամանքներ պետք է համընկնեն: Մի փորձեք իմանալ իմ ու Գալիցկու անձնական զրույցի մանրամասները»,-ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին